Եզդի զինվորականները հինգ գյուղ են ազատագրելԻրաքի եզդիաբնակ Շանգալ մարզում եզդի զինյալներն այսօր ազատագրել են 5 գյուղ: Ինչպես dengeezdia.com լրատվականին փոխանցեցին Իրաքից, ազատագրվել են հետևյալ գյուղերը՝ Գարգամեշ, Թլմարգե, Համրգե, Կարեզ և Հունկա: Եզդիական ջոկատները հակահարձակման են անցել արդեն մի քանի ուղղություններով, հիմնական հարվածը ահաբեկիչներին հասցվում է Մոսուլ քաղաքի կողմից: Արդեն իսկ 10-ից ավելի գյուղեր վերջին օրերին ազատագրվել են և գտնվում են եզդի զինյալների ենթակայության տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել