Հիվանդանոց էի գնացել, ընդունարանում բոլորն իրենց հերթին էին սպասում, ես էլ: Անցավ 10, 20, 30 րոպե, հերթով պակասում են մարդիկ, բայց հերթս չի հասնում, գնում-գալիս եմ միջանցքով, ծխել եմ ուզում, իսկ պատին մեծ տառերով` ԾԽԵԼԸ ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է, դուրսն էլ ուղղակի չեմ կարող կանգնել ծխել, դիմանում եմ: Մեկ էլ մի տղա սիգարետը վառեց, մի երկու մուխ չէր քաշել` մի չարքաշ ու լիրբ շատ կոպիտ ձևով` տղա ջան, ստեղ չի՛ կարելի, ու դուրս հրավիրեց, առանց բառ ասելու, խեղճացած դուրս եկավ: 40 րոպե անցավ, արդեն հարմարվել եմ: Ընդունարանի դուռը բացվեց, մի 60 տարեկան բժիշկ դուրս եկավ, իրանից գոհ եկավ կանգնեց էտ ցուցանակի տակ ու սիգարետ վառեց: 
Նայեցի աչքերի մեջ, ինքը ինձ, ես ցուցանակին, ինքն էլ, ու քմծիծաղ տվեցի, բայց ինձ ուտում եմ, չդիմացա, մոտեցա, ասեցի, բայց գրած ա, որ չի կարելի ծխել, ինչի՞ եք մտածում, որ դուք կարող եք ստեղ ծխել, բայց ուրիշը չի կարող, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, հնչում ա ամենատխմար, անասուն պատասխանը` մեզ կարելի ա: 
Մենք սենց երկրում ենք ապրում, որտեղ սովից չմեռնելու համար մի հավ գողացող, սեփական օգտագործման համար մի գրամ պլան պահող մարդուն իրավապահները դատում են մի քանի տարի, իսկ նույն գողացող, խափող, նարկաման իրավապահները դուխով ասում են, որ իրանց կարելի ա: Ախր ոչ մի նորմալ պետության, նորմալ հասարակության մոտ նման բան ուղղակի չկա, սա ֆենոմեն ա: Եթե ստեղ մեկը մի փախած կառույցում ինչ-որ տեղակալ, գեներալի շոֆեռ կամ 10 հոգանոց ՀԿ-ի նախագահ ա, ուրեմ պիզդեց, ինքը մտածում ա, որ դեմք ա, ու ցանկացած հարմար պահի դա կկոխի քո աչքը: 
Սրանք մարդ չեն դառնա, ռաստրելյած վսեխ նա խույ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել