էդպես էլ չէի խոսի  հայ մեծանունների  կամ ծխող կնոջ քանդակների մասին, եթե չլինեին երիտասարդների  թմբակահարող տեսանյութը Չարենցի քանդակի գլխին և Ֆռունզիկի արձանի կոտրելու հանգամաքները:ԸՆդանրապես դեռ Բանվորի արձանից մեր մոտ սկսվեց քանդակագործության մեջ  հանրային մեծ ներգրավվածության  ընթացքը, մինչև մի քանի անգամ քանդելու պահանջներից հետո վերջապես մի օր ապամոնտաժեցին: Բայց անկախության տարիների ընթացքում մենք ունեցել ենք մի քանի հասարակական բուռն քաննարկումներ` կապված քանդակագործության հետ: Տպավորություները այնպիսին է, որ մենք` հայերս, շատ ենք սիրում քանդակագործություն... չգիտեմ, երևի թե:

Առաջին լայն հասարակական հնչեղություն այսօրինակ երևույթ էր Գյումրու ամեն թաղամասում աղբյուր կոթողներ տեղադրելու ու քաղաքը  խաչքարերով լցնելու հանգամանքը, որն ի դեպ ուներ իր նախապատմությունը` հանձինս  դեռ խորհրդային տարիների պուլպուլակային   մանրակերտերի և գերեզմանոցներում  տեղակայվող քանդակների ու դամբարանների:

Երկորդը, դա Բոտերոյի քանդակների բերած քննարկումներ էին, որոնցից մեկը, այնուամենայնիվ, ինձ սկսեց մտածել տալ. հասարակությունը արտահայտում է  իր տեսակետը և դեռ չտեղայնացրած ու հասկացած  իր կողմից ստանում ահագին ուժեղ հակազդեցություներ առաձադեմ մարդկանց կողմից: Բացատրվեց առանց  հասարակության ճաշակը փնովելու, թե ինչ արժանիքներ ունեն այս աշխատանքները և ե՞րբ, ո՞վ պիտի աներ և արդյո՞ք նման բուռն քաննարկումենրը միայն  հասարակությունը բաղդատելու համար  են: Եթե անգամ այդպես է, ապա ո՞վ է այն հատվածին մերձեցնելու այս հատվածին  առաջադեմին և մի գուցե արժե ջանք թափել այս ուղղությամբ:

Երրորոդը, որ թույլ բայց սկսվել է արդեն թաղային քանդակագործության տարածումն է Հայաստանում, ով ասես, որտեղ ասես, ինչքան ասես, կքանդակի   ասենք հայ մեծանուն մեկին և որ թաղում ասես կարող ենք տեսնել :Ոչ մի արտառոց բան իհարկե և տարածք է բարեկարգվում,  և արվեստագետը ունի աշխատանք, և ուրիշ դրական  երևություներ, որոնք տեղի են ունենում; հռոմեկան կայսրության  պատմության ամենաթեժ պահերից մեկի ժամանակ, երբ կայսր դառավ ՕԳՏԱՎԻԱՆՈՍԸ ` սուր էր դրված կայսեր կողմից սենատ հպատակեցնելու խնդիրը - առաջին քայլը որ պետք է աներ կայսերը , դա իր ժողովրդական լինելը ցույց տալն էր արդյունքում իր քանդակը պատկերեց մի աննկատ  տարբերությամբ   ոտաբոբիկ ու ձեռքը պարզած այս համգամանքը մեծ ազդեցություն ունեցավ բոլորը կայսերին տեսան իրեն կողքին հիմա հայ հանճարը/ ընդ որում նրանք ովքեր ունեցել են բարդ կյանք և բարդ հետկյանքը  / հայտնվում է  գետնին  առանց պատվանդանի ու նստած և իր կողքին կարելի է որ նստեն  արևածաղիկ ուտեն  և այլն; ինչ կանի ? էն երիտասարդը, ով չի տարբերում մայքլ ջեկսոննին և ասենք հայ պոետին- իր համար մեկ է: Առավել, որ կա նաև Ջոն ԼԵՆՈՆԻ նմանատիպ քանդակ: Եվրամիության կողմից որպես տարածակազմակերպման հատված հանդիսացող կերպարվեստի մի տեսակ, որը մեզանում ուղեկցվելու է հենց այս բանը ստեղծած ինստիտուտի բոլոր  զարգացումներով: Էնտեղ հենց դրա համար են արվում նման քանդակները, որ իրանց կողքին նստեն, արևածաղիկ ուտեն, ծամոն կպցնեն,  կողքը գրաֆիտի անեն, ձեռք տան/ էլի ձեռք տան- բայց լյուսքենբորգյան այգում ձեռք տալիս են կամ չէ բան չի փոխում/ այսինքն հանճարին ով մեկ սերունդ չէ որ  մարդ է կրթել իջեցնեն գետնին  սարքեն հավասար ցանկացած մեկի հետ և եթե Դանիայում ջրահարսի արձանի գլուխը գողանում են   ապա ոչ նրանք ովքեր արվեստից խիստ հասկանալով այն գողացել են   վաճառելու կամ ունենալու համաւ - այլ նույն գլխին թմբկահարողները և վաղը զարմանալի չի լինի եթե  ասենք ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ  սկսեն քանդակել  դիտահորից դուրս եկող գլուխներ ձեռքեր որոնք ոչ մի  բացատրություն չեն ունենա  մեր արժեհամակարգի հետ համեմատելիս

Ռուսաստանում կա հեքիաթների դաշտ; կերպարները երեխաներին բան են սովորացնում, կարելի է ձեռք տալ; հիմա նուլն Ռուսաստանում հայտնի մարդկանց թաղային քանդակներ անելու փոխարեն տեղադրվում են կերպարներ, որոնք բան են ասում դիտողին

Փաստը հետաքրքիր և արժեքավոր է նրանով, որ այս տենդենցը, որը ունի իր մեջ միանշանակ  նաև դրական կողմեր, կարող է տեղայնացվել ու լինել արդյունավետ

 ՍՍՀՄ  Նկարիչների միության չորրորդ և հինգերերոդ համագումարներին քննարկվում էր հայտնի թիակով աղջիկը քանդակների գաղափարական կողմը, որը հնարավորություն տվեց  պարկային քանդակներ ընտանիքի ձևավորմանը այդ հսկա երկրում? Ցերեթելին եղել է ակտիվ մասնակից չգիտեմ ինչ ասի / 

 Մտահոգությունս արտահայտելով` հասկանում եմ, որ կլինեն տաբեր տեսակետներ, չեմ  փորձում գնահատականներ տալ և դեմ եմ գնահատականներին և ծայրահեղություններին,սակայն նաև այն կարծիքին, թե ինչպես կարելի է, որ մշակությասեր ազգը վատ վարվի արվեստի արժեքի հետ? մի գուցե արժե մտածել թե ոնց եղավ ? ու ինչ անել որ էլ չլինի, թե չէ մեղադրելով ` մենք նախ մեզ ենք մեղադրում:

Հ.Գ. շատ լավ կլիներ, եթե մեզանում հերոս համարվողը լիներ պատվանդանի վրա և ասենք երգիչը, որ մեր համար է երգում  մեր կողքին և որ ուղղակի ոչ մեկի ձեռքը չհասներ  ՉԱՐԵՆՑԻ/Էլի Չարենցի գլխին/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել