Ծիծաղելին այն էր, որ հայաստանցիներից ոմանք էկրանի առաջ նստած Ռուսաստանի կործանումն էին կանխագուշակում: Այսօր արդեն ՌԴ Կենտրոնական բանկն անցավ հակագրոհի, ու այս պահի դրությամբ ռուբլին թանկացել է մոտ քսան տոկոսով:
Իսկ դրամը գահավիժում է լույսի արագությամբ:
Բայց սա չէ խնդիրը:
Միայն այս տարի ՌԴ-ն ութսուն տոննա ոսկի է գնել, չհաշված թանկարժեք այլ մետաղներն ու թանկարժեք քարերը: Ռուսաստանն ամենավերջում իր տարածքում կարող է զուտ կարտոֆիլ ու ցորեն ցանի ապրի, կամ ցարական ժառանգությունը վաճառի, որը տրիլիարդներ է կազմում:
Մենք ի՞նչ պետք է անենք: Հայաստանին մնացել են միայն քարերն ու վանք-եկեղեցիները: Գուցե վերջում մեր մշակութամայրը վարձակալության հանձնի իր բալանսում եղած վանքերը, եկեղեցիներն ու մյուս պատմաճարտարապետական հուշարձանները տարատեսակ միջոցառումների կազմակերպման համար, այլազան կազմակերպություն-օբյեկտների:
Ի՞նչ ունենք մենք, որ մի բան էլ Ռուսաստանի կործանման մասին ենք խոսում: Էստեղ են ասել, «կոշտը նստած քարի դարդն է լալիս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել