Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը օրերս հրապարակել է թուրքասեր կազմակերպությունների ցուցակը: Ցանկի կարկառուն ներկայացուցիչներից է «Սիվիլիթասը»՝ 1998-2008թթ. ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի «օբյեկտը»: Ի դեպ, վերջինս ժամանակին քննադատել է Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունն ու այլ անկյունից է հանդես եկել, հիմա, սակայն, սահուն անցումով հունը փոխում է, որովհետեւ երբ մեծ դրամաշնորհների հարց է լինում, Օսկանյանի տրամաբանությամբ, կարելի է ուրանալ սրբությունները: Ռուսական լավ ասացվածք կա` Деньги не пахнут: Օսկանյանի ռուսերենի տիրապետելու աստիճանին ծանոթ չեմ,գուցե նա ռուսերեն նախադասությանը անգլահունչ ակցենտ տա, ասենք ՝ «Ցենկի նի փախնութ», բայց այս պահին դա չէ էականը, այլ առածի իմաստին քաջատեղյակ լինելն ու այն գործնականում կիրառելը: Իսկ Վարդան Օսկանյանը իր շահը միշտ լավ գիտի էն գլխից, այլապես ինչու պետք է նրան 10 տարի արտաքին գործերի նախարարի պաշտոնում խաղեր տալու հնարավորություն ընձեռեին:
Փակագծերը չբացենք…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել