«Դեկտեմբերի 10-ին եզդի զինվորականներն Իրաքի եզդիաբնակ Շանգալ մարզում կարողացել են հակահարձակման անցնել և ոչնչացնել 8 ահաբեկչի: Հակահարձակումը տեղի է ունեցել Շարֆադին տաճարի մոտակայքում ԻԳԻԼ-ի տեղակայված հենակետերից մեկի վրա: Ինչպես «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ զրույցում տեղեկացրել է «Շանգալի պաշտպանության միավորում» ջոկատի հրամանատար Հեյդար Շաշոն, իրենք կարողանում են հակահարձակումներ ձեռնարկել միայն այն ժամանակ, երբ ունենում են անհրաժեշտ քնակությամբ զենք-քինամթերք. «Այս պահին մեզ համար դժվար է, քանի որ չկա անհրաժեշտ տեսակի և քանակի զենք-զինամթերք, և մենք ստիպված ենք կռվել այն ամենով, ինչ կա մեր ձեռքի տակ և այն ամենով, ինչ վերցնում ենք սպանված ահաբեկիչներից: Կան տղաներ, որ անգամ կոշիկ չունեն և ստիպված են հագնել սպանված ահաբեկիչների կոշիկները: Մեր վրա է նաև 10 000 ավել եզդի փախստականների սննդի և կացարանի խնդիրների լուծման­­­­ հարցը, որը բավական ծանրացնում է ջոկատի վիճակը: Մեր ընդհանուր հրամանատար Կասմ Շաշոյի անունով բացվել է հաշվեհամար, և եթե մեր եզդի եղբայրներն ու քույրերը ցանկություն ունեն օգնել լեռներում պատսպարված փախստականներին և սատար կանգնել հայրենիքի փրկության գործին լծված իրենց քույրերին և եղբայրներին, ապա խնդրում եմ աջակցել մեզ»,- ասաց Հեյդար Շաշոն՝ հույս հայտնելով, որ ոչ մի եզդի անտարբեր չի մնա Շանգալի և շանգալաբնակ եզդիների ճակատագրին:

Ահա այն հաշվեհամարը, որով կարող եք օգնել Իրաքի եզդիներին՝ Kasim Schesho Ezidi e.VIBAN :DE 11 250 501 8009 102 660 42BIC : SPKHDE2HXXXVerwendungszweck :Hilfe für Shingal

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել