Այսօր տեղի ունեցավ վարչապետի և «Նաիրիտ»-ի աշխատակիցների հերթական հանդիպումը: Հանդիպման ընթացքում խոսվեց գործարանի գործարկման և աշխատողների աշխատավարձերի վճարման փուլերի ու հնարավոր տարբերակների մասին: 
Աշխատակիցների պնդմամբ՝ գործարանն աշխատունակ է և կարող է վերագործարկվել: Բայց երբ խոր ուսումնասիրում ենք «Նաիրիտ»-ի վերջին տարիների պատմությունը, ապա տեսնում ենք, որ գործարանը պարտքեր է ունեցել, նաև երբ աշխատել է: Այստեղ հարց է առաջանում. ինչպես կարող է աշխատունակ գործարանը պարտքեր կուտակել գործելու ընթացքում:

«Նաիրիտ»-ի վերագործարկումն ունի լուրջ վերլուծության և ուսումնասիրության կարիք, քանի որ սխալ հաշվարկների դեպքում գործարանի գործարկումը նոր պարտքերի կուտակման պատճառ կհանդիսանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել