Դեկտեմբերի 12-ին «Նացիոնալ» հյուրանոցային համալիրում կայացավ «Անալիտիկ» կենտրոնի կողմից կազմակերպված քաղաքական-հասարակական մրցանակաբաշխության մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս անգամ տարվա լավագույն հասարակական-քաղաքական գործիչ է ճանաչվել «Զինվոր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Տիկին Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով բոլորին, կարևորեց այն փաստը, որ առանց իր իմացության՝ քվեարկությանը մասնակցել են նաև զորացրված և ներկայումս ծառայության մեջ գտնվող զինծառայողները: Իր խոսքով, տղաները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ոչ միայն ինքն է զինվորների կողքին, այլև նրանք ցանկացած պահի իր հետ են: Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ «Զինվոր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանն իր մայրական օրհնությունը հղեց բոլորին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել