Ասֆալտի քաջերն էսօր ազատամարտիկների վրա են հարձակվում ու ծեծում: Փաստորեն, սոցիալական, բարոյական հարվածներին հիմա էլ ավելանում են բռունցքների հարվածները: Որ ի՞նչ: Հայրենասիրության «ողնաշարն» եք ուզում ջարդե՞լ:

Եթե ազատամարտիկն իր իսկ պաշտպանած հայրենիքում անպաշտպան է, ուրեմն աղետի մեջ ենք, որ կանք: Ուրեմն հիմա հոգեպես հենված ենք ոչ թե արժեքների վրա, այլ արժեքների գերեզմանների վրա: Էս ճամփան հենց գերեզման էլ կտանի, եթե ոչ ազգին, ապա պետությանը` հաստատ:

Փոխանակ էսօր ունենայինք արժանավորապես գնահատված իրական հերոս, ունենք իր պետությունում անհուսալիորեն միայնակ, բազմաթիվ հարցերի ու կարիքների մեջ խճճված, ծեծված ազատամարտիկ...

ՀԳ. Հայաստանի ազգային հերոսներից Գեղազնիկ Միքայելյանը (Չաուշ) հերթական անգամ պատրաստվում է մեկնել ճակատ, կինը հարցնում է. 
- Բա որ զոհվես, ի՞նչ ենք անելու, երեխաներին ո՞նց ենք պահելու: 
Չաուշը վստահ-վստահ ժպտում է ու ասում` պետությունը կհոգա... Եվ գնում է: Գնում է անվերադարձ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել