Tert.am-ը գրում է․

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը գտնում է, որ ՀՀ կառավարության հետ ԱՄՆ վիզային ռեժիմինոր կարգի մասին համաձայնության նպատակն այն է, որ ավելի սերտ հարաբերություններ լինեն երկու ժողովրդների միջև:

«Մենք համաձայնել ենք, որ թույլատրելի առավելագույն վավերականությունն ապահովվի այս վիզաների համար, ինչը թույլատրվում է երկու երկրների օրենսդրությամբ:  Նպատակն այն է, որ խրախուսենք երկու ուղղություններով ուղևորությունները»,- այսօր ԱՄՆ դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսին ասաց նա:

Հիշեցնենք, որ 2015թ.-ի հունվարի մեկից ԱՄՆ-ն կսկսի վիզաների թողարկումը Հայաստանի հետ ձեռք բերված նոր փոխադարձ պայմանավորվածությունների համաձայն: Տուրիստական և գործնական նպատակներով ԱՄՆ այցեր կատարելու համար ոչ ներգաղթային  B տեսակի վիզայի համար դիմող ՀՀ քաղաքացիներին կտրամադրվի բազմակի մուտքի վիզա մինչև 10 տարի ժամկետով: 

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել