Նորմալ ա, շատ նորմալ ա, երբ մարդիկ նույնը չեն, նույն մտածելակերպն ու մոտեցումները չունեն, նույն ձև չեն հագնվում, նույն երգերն ու ֆիլմերը չեն նայում, աննորմալ ա, երբ մարդիկ դրանից ոգևորվում, մեղադրում, նեղսրտում, նեղանում են, թե ինչի՞ են մարդիկ իրար կամ ինչ-որ բաներ քննարկում կամ քննադատում: Բա ի՞նչ եք ուզում, նման են լինում` ասում եք շաբլոն են, քսերոքս են, նույնն են, հազար մի անուն դնում եք: Բնական ու սովորական ա, երբ մարդ իր համար անընդունելի, զզվելի երևույթներ ունի, ու երբ անհրաժեշտության դեպքում դրանից խոսում ա, անգամ գիտության, փիլիսոփայության մեջ ցանկացած տեսություն ունի իր հակատեսությունը, այնպես որ խնդրում եմ, շաաաատ եմ խնդրում, լեզվամտածողությունից ինչքան շուտ հանվի ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՎԵԼ, ՊԻՏԱԿԱՎՈՐԵԼ բառերը, այնքան լավ, գիտե՞ք ինչի ա նման, որ դուք ընկերների հետ ինչ-որ հարց քննարկեք, օրինակ թե մենք ի՞նչ ***** երկրում ենք ապրում, կողքից մեկը գա ու ոչ միայն ասի՝ լսիիի՜, դու իմ Հայաստանի հաշվին մի ինքնահաստատվի, մի քննադատի, ինքն անկրկնելի ա, ոչ միայն ձեզ կպնի, կռիվ անի, որ իր պես չեք մտածում, այլ նաև ստիպի ու պարտադրի, որ դուք սիրեք էտ վատ բաները, պատկերացնում ե՞ք ձեր ռեակցիան, բացի քմծիծաղը, նաև քացով խփելու ցանկությունը հաստատ ձեզ կխեղդի: Հավատացեք մարդկանց համար միևնույն եք, խելացի մարդիկ փաթթած ունեն ձեզ, թե դուք ինչպիսին եք, ոնց եք ապրում ու մտածում, թե ձեր ներսում ինչպիսին եք, հարցը ձեր վատ կողմերը ուրիշին չպարտադրելու մեջ ա, այստեղ ընդամենը ինչ-որ սխալ կամ վատ երևույթ կարող ա քննարկվի, նպատակ ունենալու համար, որ դա վերացվի, շտկվի, ուղղվի: Օրինակ, որ մեկը քաղաքում նստարանին, բորդյուրին, կանգառում, խանութի դիմացը թքում կամ միզում ա, մարդիկ ասում են՝ այ փսլնքոտ, ինչի՞ ես թքում կամ միզում, չէ՞ որ դա մենակ քոնը չի: Վատ կամ ամոթ բան չի, երբ մարդ ամեն օր փոխվում ա, ինչ-որ բան ա սովորում, իր մեջ ավելացնում կամ պակասացնում ա: 
Բայց իհարկե, երբ այդ քննարկումները չեն անցնում անձնական վիրավորանքների սահմանը, թե չէ մեր մի թիզ հայրենիքի փոքր քաղաքների մութ փողոցներից մեկում ձեզ գտնելը ու մի հատ չռփելն էնքան էլ դժվար բան չի, շատ խորանալու դեպքում բոլորն իրար ծանոթ դուրս կգան: 
Ես մի տեսակ չեմ հավատում ամեն ինչ սիրող-ընդունող մարդկանց: Հա ու մեկ էլ թեմայի մեջ մի շաաաաաատ դիպուկ բան` Политкорректность — это интеллектуальный терроризм. Все не могут всегда и всех любить.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել