Մեր պետությունը փոխանակ զարգացնելու երկիրը՝ գնալով քանդում է այն, բազմիցս խոսվել է երկրաշարժի գոտին որոշակի ժամկետներում վերակառուցելու մասին, բայց ինչպես ամեն ինչ, սա նույնպես մնացել է թղթի վրա, մարդիկ մինչև հիմա տնակներում են ապրում, էլ չեմ խոսում փոխհատուցումների մասին:
Ինչու՞ մեր պետական այրերը քրեական գործեր չհարուցեցին այդ անորակ շինարարության պատասխանատուներին պատժելու համար։
Բնականաբար, բոլոր երեք նախագահների օրոք կային ու կան անաստվածներ, որոնք մսխում էին այդ տարածաշրջան ուղղվող գումարների մի մասը:
Հիմա մի քիչ գիտականի մասին, բազմաթիվ գիտնականներ փաստում են, որ Սպիտակի երկրաշարժը արհեստածին էր և նպատակ ուներ լռեցնելու Հայաստանում վեր հառնող ազգային ազատագրական պայքարը: Այլապես ինչու պետք է պաշտոնական Մոսկվան երկրաշարժից մեկ օր առաջ Թուրքիային խնդրագիր ուղարկեր , որ եթե հանկարծ հրթիռներ արձակվեն իր տարածքից դա որպես պատերազմի սկիզբ չհամարի: Իսկ բոլորն էլ գիտեն որ այդ տարածաշրջանում կային ռազմաբազաններ:
Բոլորին է հայտնի որ խորհրդային ջոջերը տարածաշրջան ժամանելով ասել են , - Սկազալի նու նե տակ ժե ....
Ինչու՞ մեր համապատասխան կառույցները քրեական գործեր չեն հարուցում այդ վարկածները պարզելու համար:
Միգուցե կրկին Մոսկվան չի՞ թողնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել