Կենտրոն հեռուստաալիքի եթերում ելույթ ունեցող բոլոր բանախոսներն էլ կարևոր բաներ էին ասում, թե ինչից պետք է սկսվեն փոփոխությունները: Սամվել Կարապետյանը սկսում էր հայրենաճանաչությունից, Կոմիտաս վարդապետ Հովնանյանը` ազգային ծրագրից, բժիշկ Գեորգի Պողոսյանը` կրթությունից: Բայց ամենակարևոր միտքն արտահայտեց Արամ Կարապետյանը. պետք է սկսել համակարգի փոփոխությունից: 
Եթե կա ուժեղ կառավարման համակարգ, վերը նշված ամեն ինչն էլ կլինի` հայրենաճանաչությունն էլ, ազգային ծրագիրն էլ, որակյալ կրթությունն էլ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել