Եթե կա ուժեղ կառավարման համակարգ, ամեն ինչն էլ կլինի` հայրենաճանաչությունն էլ, ազգային ծրագիրն էլ, որակյալ կրթությունն էլ...


00:00 , 6 դեկտեմբեր, 2014

Կենտրոն հեռուստաալիքի եթերում ելույթ ունեցող բոլոր բանախոսներն էլ կարևոր բաներ էին ասում, թե ինչից պետք է սկսվեն փոփոխությունները: Սամվել Կարապետյանը սկսում էր հայրենաճանաչությունից, Կոմիտաս վարդապետ Հովնանյանը` ազգային ծրագրից, բժիշկ Գեորգի Պողոսյանը` կրթությունից: Բայց ամենակարևոր միտքն արտահայտեց Արամ Կարապետյանը. պետք է սկսել համակարգի փոփոխությունից: 
Եթե կա ուժեղ կառավարման համակարգ, վերը նշված ամեն ինչն էլ կլինի` հայրենաճանաչությունն էլ, ազգային ծրագիրն էլ, որակյալ կրթությունն էլ...