Նորմալ երևույթ է քաղաքական դաշտում, երբ ուժերի ներսում տեղի են ունենում տեղափոխություններ, նոր վերադասավորումներ: 
Ճիշտ է, քաղաքականության մեջ չկան սրբեր, և սա այն դաշտն է, երբ ոչ մեկ չի կարող անթերի մնալ, այնուամենայնիվ, այստեղ ամենակարևորը ոչ այնքան քաղաքական օրակարգն է, ինչքան ժողովրդի կողմից վստահությունը, որի կորուստի դեպքում տվյալ ուժը կամ քաղաքական կառույցը ֆիասկո է ապրում: Այս երևույթի վառ օրինակներից մեկը Օրինաց Երկիր կուսակցությունն է:

Եթե հետադարձ հայացք գցենք ՕԵԿ-ի քաղաքական անցյալին, ապա չենք կարող չասել, որ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած կառույցը տարբեր ժամանակաշրջաններում թույլ է տվել բազմաթիվ անդառնալի քաղաքական կիքսեր, որի հետևանքով կորցրել է ժողովրդի կողմից վստահությունը: Կարծում եմ, ՕԵԿ-ը՝ որպես քաղաքական կառույց, արդեն շատ վաղուց սպառել է իրեն: 
Այսօր արդեն շատ ուշ է, և կարիք էլ չկա, որ Հեղինե Բիշարյանը և նրա թիմակիցները Ազգային Ժողովի ամբիոնից հանդես գան պաթետիկ և պոպուլիստական ճառերով: Մնացել էր՝ ՕԵԿ-ը խոսեր փոփոխություններից:
Ինչպես ասում են՝ վստահությունը շահելու համար ընդամենը մեկ հնարավորություն է լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել