Ընդհանուր առմամբ ամփոփելով տարին հայ-ադրբեջանական հարաբերությունների տեսանկյունից՝ կարող ենք փաստել միայն այն, որ 1994 թվականի զինադադարի կնքումից ուղիղ 20 տարի անց տեղի ունեցան սադրանքների, դիվերսիաների և դիպուկահարների աննախադեպ դեպքեր՝ սանձազերծված ադրբեջանական ղեկավարության դրդմամբ, որոնց արդյունքում վիրավորվեցին և զոհվեցին մի շարք հայ զինծառայողներ: Սակայն թշնամու կորուստները մի քանի անգամ ավելի շատ էին հատկապես օգոստոսյան դեպքերի ժամանակ և չնայած այդ ամենին, ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ ռազմի դաշտում ադրբեջանական կողմն այդպես էլ որևէ առավելություն ձեռք չբերեց և արդյունքում միայն բազում զինվորներ կորցրեց... Տարին առանձնահատուկ էր նաև տարբեր տեսակի ադրբեջանական գործիչների կողմից նվնվոցների, հնչեցրած սպառնալիքների քանակով, որոնք իրարից գրեթե ոչնչով չէին տարբերվում և նախատեսված էին հիմնականում ներքին լսարանի համար... Հուսանք, որ մյուս տարին կանցնի ավելի խաղաղ և առանց մարդկային կորուստների...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել