Ռուսաստանի տնտեսական անկման պատճառներից մեկն այն է, որ փոխանակ ռուսներն ընդօրինակեն եվրոպական տնտեսական համակարգը, իրենց երկրում բարեփոխումներ իրականացնեն, հակառակը, շատ բաների մասին լռում են և դիմադրում: Ռուսաստանում բնակչության նվազման և այդ երկրից արտագաղթի պատճառներից մեկն էլ այդ երկրում համակարգային փոփոխությունների բացակայությունն է: Ինչու՞ ռուսական պետական հեռուստաալիքները չեն բարձրաձայնում իրենց երկրում ապրանքների գների բարձրացման մասին: Որոշ ապրանքատեսակների գներն աստղաբաշխական թվերի են հասել: Ռուսաստանաբնակ իմ ծանոթներից այդ մասին հավաստի տվյալներ ունեմ: Կարելի է ասել՝ Ռուսաստանում նույն բառդակն է, ինչ Հայաստանում: Ոչ մեկը պատասխանատու չէ ապրանքների գների բարձրացման համար, ով ինչ ուզում, անում է: Դրա համար ես որոշակի ըմբռնումով եմ մոտենում ԵՄ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուն կողմ այն ուկրաինացիներին, ովքեր Մայդանում էին հավաքվում: Ես չեմ կարծում, որ այնտեղ միայն պատվեր կատարողներն էին հավաքված: Կային մարդիկ, ովքեր իրոք ուզում էին, որ Ուկրաինայում փոփոխություններ լինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել