«Հարազատ թշնամի» հեռուստասերիալը կարծես կորցրել է իր հերոսուհուն, ո՞րն է պատճառը, որ այլևս չեք երևում էկրանին:

Ցավոք, Օլգա անունով կերպարս շատ կարճ կյանք ունեցավ, այնումենայնիվ, շատ ուրախ եմ, որ մասնակցություն ունեցա այդ փայլուն նախագծում: Շուրջ 7 ամիս է՝ չեմ նկարահանվում, ցանկություն չունեմ խոսել պատճառների մասին, բայց ոչ թե ինտրիգ առաջացնելու համար, այլ պարզապես իմ՝ այլևս սերիալում չնկարահանվելը կարելի է կոչել Արմենիա  հեռուստաընկերության ներքին խոհանոց:

Ճի՞շտ է, որ խաղային նախագծում մասնակցելու առաջարկ եք ստացել:

Վերջերս Կենտրոն հեռուստաալիքից առաջարկ ստացա մասնակցել նմանը չունեցող խաղային նախագծի: Այդ ֆորմատի նախագիծ դեռևս չի եղել Հայաստանում: Երբևէ չեմ պատկերացրել, որ օրերից մի օր մասնակցություն կունենամ նման նախագծում: Առաջին անգամ հեռուստադիտողը կարող է տեսնել ինձ այնպիսին, ինչպիսին ես կամ, առանց սցենարի:

Մշտապես վառ ու համարձակ կերպարով եք ներկայացել հեռուստադիտողին, Ձեր մարդկային տեսակը նույնպե՞ս այդպիսին է:

Հաճախ իմ հասցեին լսում եմ՝ ներքին «շարմ» ունես, ներքուստ ինքնատիպ ես: Իսկ ինչ վերաբերում է մարդկային տեսակիս, պարզ մարդ եմ, հեռու բազմակերպար լինելուց:

Կցանկանայի՞ք նկարահանվել այնպիսի սերիալում կամ ֆիլմում, որտեղ կերտված կերպարը կհակասեր Ձեզ:

Միշտ ցանկացել եմ սերիալներում, ֆիլներում գտնել իմ մեջ բնավորության այնպիսի հատկանիշներ, էմոցիաներ, ինչը երբևէ իմը չեն եղել:

Այժմ ստեղծագործական ինչպիսի՞ աշխատանքով եք զբաղվում:

Շուտով ինձ կտեսնեք մեկ այլ նախագծում, որտեղ առաջին քայլերս եմ անում: Կարելի է ասել՝ մի նոր էտապ է իմ կյանքում, քանի որ պետք է հանդես գամ որպես երգերի խոսքերի հեղինակ: Ինձ այնքան լավ եմ զգում, որ կարող եմ հասարակությանը հասցնել իմ մտքերը, հոգեվիճակը: Կփայլեմ այդ ոլորտում, թե կմարեմ, չգիտեմ, հուսամ՝ հանդիսատեսի խիստ դատին չեմ արժանանա, և անակնկալս դուր կգա շատերին: Ժամանակ առաջ ևս խոսել եմ այդ մասին. աշխատանքը պատրաստ է, իսկ փակագծերը կբացենք մի փոքր ուշ:

Մոտ ժամանակները հեռուստադիտողն ի՞նչ ակնկալի Ձեզանից:

Վստահ եմ՝ կրկին հանդիպելու ենք էկրաններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել