Եռյակ կոչվածները եթե ուզեին թեկուզ իշխանափոխություն անել (համակարգափոխության մասին խոսելն իսկ ավելորդ է), ապա կմիանային Փաշինյանի նախաձեռնությանը: Իսկ իրենց արդարացումներն առ այն, թե ԱԺ-ում իրենց ունեցած ռեսուրսը թույլ չէր տա դա անել, և դրա անհեռանկարային լինելուց դրդված չեն միացել իմպիչմենտին, ճշմարտության միայն մի մասն են: Այո, ԱԺ-ում նրանց ռեսուրսը բավարար չի, բայց ցանկության դեպքում կարող են չէ՞ ստանալ հանրության աջակցությունը և ԱԺ-ից դուրս հասնել խնդրի լուծմանը:
Թերևս հենց հանրության հետ կուսակցությունների ազնվության բացակայությունն է պատճառներից մեկը, որ որևէ հիմնախնդիր չի լուծվում Հայաստանում: Վերջապես հանրությունը պետք է ինքնուրույն ձևակերպի իրեն հուզող խնդիրը և դրա լուծման ուղիներ փնտրի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել