Մարդ ուզում ա միջազգային ստանդարտներով ՀԷԿ կառուցի, որ  գրանտակերները  դավադիտ չանեն: Սկսում ա ուսումնասիրել ու իմանում ա, որ օրինակ ամենալավ գեներատորները Սիմենսն ա արտադրում: Բերում ա այդ գեներատորը, մեկ էլ հոպ, մաքսայինն ասում ա՝ գնա ԱԻՆ տեղեկանք բեր, որ սա զենք չի: Գնում ա, այնտեղ մի հատ աղջիկ ա նստած կամ կին, դա կապ չունի, նայում ա փաստաթղթերին ու ասում ա` այո, սա զենք չի, մեկ էլ տեղեկանքը մեկ օրում արժե 60.000 դրամ: Ինքը չի գնում նայի՝ իրականում թե ինչ ա բերվում ա, իսկ կարող ա պատահի Տոպոլ-Մ ա դրած կոնտեյներում, կարևորը տեղեկանքի վճարն ա: Փոքրիկ դրվագ ա, բայց հետո զարմանում են՝ բա ինչու՞ ՀՀ ներդրող չի գալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել