Հռոմի Պապը Թուրքիա կատարած այցելության և Աթաթուրքի գերեզմանին ծաղկեպսակ դնելուց հետո որևէ խոսք չասաց Հայոց Ցեղասպանության մասին: Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Վատիկան վերադառնալու ճանապարհին հայտնել է, թե իր սրտում է հայ-թուրքական սահմանը, և որ սահմանների բացմանը խոչընդոտող աշխարհաքաղաքական խնդիրներ կան, սակայն միասին աղոթենք այս երկու ժողովուրդների հաշտեցման համար: Խոսելով Սիրիայում ու Իրաքում հակամարտությունների մասին` Հռոմի Պապն ասել է, որ փախստականների խնդրի լուծման հարցում Թուրքիային օգնելը միջազգային հանրության բարոյական պարտքն է: Իսկ այդ նույն Թուրքիայի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանության ճանաչումը և դրա պատճառով փախստական դարձած միլիոնից ավելի հայության խնդիրը մի՞թե այդ միջազգային հանրության բարոյական պարտքը չէ: Պատմությունը ցույց է տվել, որ աղոթելով, այն էլ հատկապես թուրքերի դեպքում, ոչինչի չեն հասնում, եթե անգամ դա անում է Հռոմի Պապը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել