Աշունը հարուստ էր քաղաքական իրադարձություններով: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեկնարկած մարզային հանրահավաքներին հաջորդեցին մայրաքաղաքայինները, որոնք էլ քաղաքական դաշտի վրա շոշափելի ազդեցություն չունեցան:
Այս ժամանակահատվածում ոչ իշխանական ուժերը ներկայացնող տարբեր գործիչներ բազմաթիվ հրապարակումներ ունեցան, որոնցում հիմնականում հիշատակվում էր քաղաքական «թեժ աշնան» մասին, որին մենք այդպես էլ ականատես չեղանք: Ավելին, ոչ իշխանական ուժերի մոտ տեղի ունեցան կառուցվածքային փոփոխություններ:

Խոստացված թեժ աշնանը կարող էին խանգարել մի քանի հանգամանքներ.
1.Ներքին կոնսեսուսի բացակայությունը թե ոչ իշխանականների միջև և թե յուրաքանչյուր ուժի ներսում:
2.Հստակ քաղաքական օրակարգի բացակայություն
Այս անգամ ևս ընդդիմությունը հայտարարեց այնպիսի քայլերի մասին, որի իրականացման միտումն անգամ չերևաց նշված ժամանակահատվածում: Չիրականանալու պատճառներից ոչ մեկն արդարացված չէ, ու ամենավտանգավորն այն է, որ այս հիասթափության նոր ալիքը կարող է անվստահության ստվեր առաջացնել ապագայում ձևավորվելիք միասնական ընդդիմության նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել