Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։

ՁԻԱՀ-ը մարտահրավեր է, որը վեր է ազգային, կրոնական, ռասայական և մարդկությանը մինչ օրս հայտնի այլ հատկանիշներից. այստեղ կա մեկ համընդհանուր նույնականացում՝ գլոբալ առողջապահություն: 
ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի շրջանակներում ներառված են նաև ազատազրկվածները: Քրեակատարողական հիմնարկներրում հետևողականորեն իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ: Թերևս սրանով է պայմանավորված, որ վարակակիր և հիվանդ ազատազրկվածների թվի աճ չկա, ընդ որում դատապարտյալների խմբում են նաև օտարերկրյա քաղաքացիներ: 
Այս պահին ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում պատիժ է կրում 25 ՄԻԱՎ/ՁԻԱՀ հիվանդությամբ դատապարտյալ:
Այս տարի ևս Համաշխարհային բանկի Գլոբալ հիմնադրամը բարձր է գնահատել քրեակատարողական համակարգում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի դատապարտյալների համար տարվող տեղեկատվական և բուժական պրակտիկան: Քրեակատարողական հիմնարկներում նախորդ տարիներին կատարված համեմատական հետազոտությունները հուսադրող են: 
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է բոլորիս կողմից խնդրի կարևորության գիտակցումից: «Կանգնեցրեք ՁԻԱՀ-ը: Կատարեք խոստումը» կարգախոսով ապրելը հիվանդության ռիսկի գնահատման իրական հնարավորություն է: Գուցե այս կերպ ունենանք ՄԱՐԴՈՒ կողմից վերջնականապես հաղթահարված ևս մեկ չարիք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել