Brent տեսակի 1 բարել նավթն այսօր արդեն հասել է մոտ 70 դոլարի սահմաններում և միտում ունի էլ ավելի արժեզրկվելու, եթե ՕՊԵԿ-ի անդամ երկրների կողմից համապատասխան կարգավորումներ չիրականացվեն` նվազեցնելով արտահանման ծավալները: Վիեննայում կայացած այսօրվա նիստում որոշվել է պահպանել նավթի արտահանման ներկա քվոտաները՝ օրական 30 մլն բարել, հայտնել է Քուվեյթի նավթի նախարար Ալի Սալեհ Օմայրը։ Դրա հետ մեկտեղ նաև արժեզրկվում է ռուսական ռուբլին: Նավթի գների անկումն ազդում է Ռուսաստանի տնտեսության վրա, դրանով պայմանավորված ՌԴ-ն որոշել է երկխոսություն սկսել ՕՊԵԿ-ի անդամ երկրների հետ նավթի արդյունահանման ծավալների երկկողմանի նվազեցման հարցի շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել