ԴԵՄ ԵՄ Համահայկական ՊԱՐՏԱԴԻՐ հիմնադրամին, բոլոր էդ ՊԱՐՏԱԴԻՐ մարաթոններին... 
Բոլորը կարևոր, հրաշալի գաղափարներ են ու շատերին միավորող, բայց գրողը տանի, բարեգործությունը պետք է տվյալ անձի ցանկությամբ լինի... Կոնկրետ ինձ եթե ոչ ոք չասի՝ պետք է մասնակցես, ես հաստատ կմասնակցեմ ու քառակի, հնգակի ավել կներդնեմ, բայց երբ ասում են՝ պետք է, պարտադիր է, մազերիս փոխարեն գլխիս կրակ է վառվում... 
Կարծում եմ՝ մարդիկ ավելի սիրով բարեգործություն կանեն, եթե իրենց խղճին թողնեն մասնակցել-չմասնակցելը... Քանի դեռ ամեն բան պարտադրաբար է կատարվում, թող շատ վատ կատարվի... 
Հա, ես էդպես չար մարդ եմ....  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել