Այն պահը, երբ «հաջողակ» ջրասամույրին հաջողվում է խուսափել սպիտակ շնաձկանը կեր դառնալուց։
Գնու այծքաղը փորձում է փախչել քաղցած կոկորդիլոսի երախից, մինչև ի վերջո նրա համար կեր է դառնում։
«Send a Cow» բարեգործական ընկերության բարեգործական արշավի դեմքը՝ Գլորիա կովիկը՝ իր սուրբծննդյան սվիտերով։ Բարեգործական կազմակերպությունը պլանավորում է 20,000 տոնական նվերներ ուղարկել աֆրիկյան ենթասահարյան 7 պետություններում բնակվող աղքատ ընտանիքներին։
Կենտրոնական Ջավայի Մանգկանգ կենդանաբանական այգու աշխատակիցը կշռում է 26 օրական բենգալյան վագրին։
Սիբիրյան ինքնաթիռի ուղևորները ստիպված էին դուրս գալ ինքնաթիռից -52℃ ջերմաստիճանի պայմաններում, այն բանից հետո երբ ինքնաթիռը սառել ու կպել էր թռիչքուղուն։ Վախենալով, որ Կրասնոյարսկ ուղևորվող թռիչքը կարող է հետաձգվել՝ ուղևորները փորձում էին 30 տոննա կշռող սառած «Tupolev 134» ինքնաթիռը պոկել գետնից։
Վաշինգթոնի Սպիտակ տանը Գոհաբանության օրվա ամենամյա ծիսակարգի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման «ներում է շնորհում» հնդկահավ «Չիզին»։
Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի Ռումերբերգ հրապարակ՝ Սուրբծննդյան ավանդական տոնավաճառի բացման արարողությանը մասնակցելու համար։
Սարդի մակրոլուսանկար, Սամսուն, Թուրքիա։
Մրջյունները ջրի կաթիլ են տանում, Մատարամ, Ինդոնեզիա։
Նիգերիայի Օսուն նահանգի նահանգապետ Օգբենի Ռաուֆ Արգբեսոլայի ինագուրացիայի փորձին մասնակցող երեխաները դրոշներ են պահում իրենց ձեռքերում։
Սաուդյան Արաբիայի ոստիկանները նստած են Ռիադի Ֆահադ մարզադաշտում՝ Սաուդյան Արաբիայի և Քաթարի միջև Պարսից ծոցի Ազգերի գավաթի 22-րդ ֆուտբոլային խաղից առաջ։
Միսսուրիի Ֆերգուսոն քաղաքում Քերեն Գոլդը նկարում է իր խանութի պատուհանները ծածկող տախտակի վրա, որի վրա կարելի է նաև տեսնել «Խաղաղություն Երկրին» գրառումը։
Որսագողության դեմ պայքարող ռենջերներն ու նրանց շները մարզվում են Հարավային Աֆրիկայի Մագալիսբերգ բնակավայրում։
Բոսնիայի և Հերցոգովինայի զինված ուժերի ներկայացուցիչը բացում է Կոնջիկում գտնվող Տիտոյի ստորգետնյա գաղտնի բունկերի դուռը։ 1950-ականների սկզբին Յոսիպ Բրոզ Տիտոն՝ նախկին Հարավսլավիայի առաջնորդը, հրամայեց 270 մետր խորություն ունեցող գաղտնի բունկեր կառուցել բոսնիական Կոնջիկ քաղաքում, որտեղ միջուկային հարձակման դեպքում կպատսպարվեր երկրի իշխանական դասը։