Անզեն աչքով անտեսանելի, բայց վտանգավոր և նենգ մանրէներն ու վիրուսները մեզ կարող են հանդիպել առաջին հայացքից անմեղ թվացող վայրերում։

«Զգուշացված ես, նշանակում է զինված ես»։ Այնպես որ, այս փաստերը կարդալուց հետո գուցե ձեզ մոտ ցանկություն առաջանա ևս մեկ անգամ մանրէասպան անձեռոցիկով մաքրել ձեր համակարգչի ստեղնաշարն ու մկնիկը։ Դա երբեք ավելորդ չի լինում։

1. Գրիպի վիրուսը թղթադրամի վրա կարող է գոյատևել 17 օր։

01 Удивительные факты о местах обитания коварных вирусов и бактерий

 

2. Դռան դիմացի գորգիկների 96%–ը պարունակում է կեղտոտ մանրէների հետքեր, որոնք տուն են մտնում կոշիկի միջոցով։02 Удивительные факты о местах обитания коварных вирусов и бактерий

 

3. Համակարգչի սովորական մկնիկը 3 անգամ կեղտոտ է զուգարանակոնքից։03 Удивительные факты о местах обитания коварных вирусов и бактерий

 

4. Մեր մաշկն ամեն օր կորցնում է ավելի քան 10 միլիոն բջիջ։ Դրանցից շատերը ձեռքերի օգնությամբ տարածվում են շրջակա իրերի վրա, որոնց հետ մենք ամեն օր առնչվում ենք։ Պատկերացրեք, դուք ձեռք եք տալիս մի իրի, այնուհետև այդ ձեռքերը մտցնում եք ձեր բերանը. գործնականում դուք ուրիշի մաշկն եք համտեսում։04 Удивительные факты о местах обитания коварных вирусов и бактерий

 

5. Շանսը, որ կվարակվեք գրիպով` դիպչելով սառնարանի ռետինե բռնակին, 86% է։05 Удивительные факты о местах обитания коварных вирусов и бактерий

 

6. Ռեստորանի ճաշացանկը հեռու պահեք ափսեից. դրա վրայի մանրէները գոյատևում են մինչև 16 ժամ։ Պատկերացրեք, թե օրական, շաբաթական, ամսական քանի՜ հոգի է ձեռք տալիս այդ ճաշացանկին։  06 Удивительные факты о местах обитания коварных вирусов и бактерий

 

7. Գրասենյակային սեղանը, որի առջև դուք աշխատում եք, համարվում է մանրէների հավաքատեղի. ամեն 6 սմ/ք տարածքում առկա է մինչև 20 հազար մանրէ։ Աշխատավայրում 400 անգամ ավելի շատ մանրէ կա, քա զուգարանում։ Հիմա կզարմանաք, թե ինչու՞ միշտ զուգարանն ավելի մաքուր է լինում, քան համակարգչի մկնիկը կամ աշխատասեղանը։ Բանը նրանում է, որ զուգարանը պարբերաբար մանրէազերծվում է՝ ի տարբերություն մյուս իրերի կամ հաստատությունների։

07 Удивительные факты о местах обитания коварных вирусов и бактерий 
 

8. Ինչ վերաբերում է վիրուսների փոխանցմանը, ապա համբույրն ավելի անվտանգ է, քան ձեռքսեղմումը։
08 Удивительные факты о местах обитания коварных вирусов и бактерий

 

9. Միջին հաշվով բջջային հեռախոսը, ականջակալներն ու բարձրախոսն իրենց վրա պարունակում են 1400 մանրէ։
09 Удивительные факты о местах обитания коварных вирусов и бактерий

 

10. Հազի կամ փռշտոցի ժամանակ մանրէները կարող են տարածվել և վայրէջք կատարել մինչև 1 մետր շառավղով` տարբեր իրերի վրա, որտեղ էլ կարող են մնալ մինչև 3 օր։108 Удивительные факты о местах обитания коварных вирусов и бактерий 

11. Մանրէները միաբջիջ օրգանիզմներ են, որոնք ի վիճակի են շատ արագ բազմանալու։ Մեկ մանրէն 10 ժամվա ընթացքում կարող է բազմանալ և հասնել մեկ միլիարդի։ Մանրէները կարող են ապրել Երկիր մոլորակի բացառապես բոլոր վայրերում, ամեն տեսակի առարկաների վրա։ Նրանք սնվում են իրենց շրջապատող միջավայրից։ Երբեմն այդ միջավայրը հենց մարդն է հանդիսանում։ Նրանք բազմանում են ինչպես դրսում, այնպես էլ ներսում։ Ներսի բազմացման ժամանակ մենք ունենում ենք ցավեր կոկորդում, կարիես, ականջային ինֆեկցիա և այլն։1112 Удивительные факты о местах обитания коварных вирусов и бактерий

 

12. Վիրուսները, ի տարբերություն մանրէների, ավելի պարզ կառուցվածք ունեն, և նույնիսկ չեն համարվում կենդանի օրգանիզմներ։ Սակայն նրանք էլ, մանրէների պես, կլոնավորում են իրենց և շատ արագ բազմանում։ Վիրուսները կարող են գոյատևել միայն իրենց տիրոջ (մարդ, կենդանի) բջիջների հաշվին։ Վարակված բջիջը կորցնում է նորմալ գործելու կարողությունը, սկսում սինթեզավորել վիրուսային սպիտակուցներ և կլոնավորել իրեն վարակած վիրուսին։ Դրանից հետո վիրուսը ստիպում է տիրոջ բջիջին բաց թողնել վիրուսային մասնիկներ, որպեսզի մյուս բջիջներն էլ վարակվեն, դրա շնորհիվ էլ սկսում է զարգանալ այս կամ այն հիվանդությունը։127 Удивительные факты о местах обитания коварных вирусов и бактерий

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել