Այս օրերին շատ է խոսվում Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող, Ուֆա ֆուտբոլային ակումբի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի մասին: Մասնավորապես՝ Դավիթը սկսել է հետաքրքրություն առաջացնել Հայաստանի Ֆուտբոլի Ազգային հավաքականի պատասխանատուների մոտ և կարծես թե Դավիթն արդեն դիտարկվում է Բերեզովսկուն փոխարինող: Իմ խորհին համոզմամբ՝ մենք դեռևս երկար տարիներ չենք կարող ունենալ Ռոման Բերեզովսկուն արժանի փոխարինող, բայց դե պետք է իրատեսական լինել և գիտակցել, որ վաղ թե ուշ Ռոմանն ավարտելու է իր մարզական կարիերան:
Հուսանք, որ Յուրչենկոն կկարողանա ըստ արժանվույն ներկայանալ Հայաստանի Ազգային հավաքականում:
Ելնելով հայազգի դարպասապահի ցուցադրած խաղից՝ կարելի է վստահաբար ասել, որ այս դարպասապահը բավականին կայուն և, որ ամենակարևորն է, քիչ գնդակներ բաց թողնող դարպասապահ է: Նշեմ, որ Դավիթ Յուրչենկոն Ռուսաստանի պրեմիեր լիգայում անցկացրած 14 տուրերում ընդունել է 14 գնդակ, ինչը համարում եմ բավականին լավ արդյունք, քանի որ եթե հաշվի առնենք, որ Յուրչենկոն հանդես է գալիս մի ակումբում, որը չի կարող հավակնել բարձր տեղերի և հատկապես չի փայլում առջևի գծում և գրեթե միշտ պաշտպանվում է, ապա կարելի է հստակորեն ասել, որ Ուֆայի դարպասապահը յուրաքանչյուր խաղում գործում է բավականին ծանրաբեռնված: Հետևաբար, վստահաբար կարելի է ասել, որ Դավիթ Յուրչենկոն ամուր հենարան կլինի մեր ազգային թիմի պաշտպանների թիկունքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել