Գոնե բնությունը բարի գտնվի, ձմեռը մի քիչ թեժ, լավ գոնե տաք անի, ժողովուրդը կմխիթարվի, ուշադրությունը կկենտրոնացնի դրականի վրա ու ձեռքի հետ էլ կմոռանա, թե ով իրեն ինչ խոսք տվեց ու չարեց թեժ աշնանը, ավելի ճիշտ յուրաքանչյուր կամ հերթական թեժ աշնանը: 
Ինչպես յուրաքանչյուր իրական պատմություն, նման զարգացումն ունի իր և՛ դրական, և՛ բացասական կողմը: Բացասականը, այսինքն` վատը, որ տաք ձմեռը մոռացնել կտա «արդի ընդդիմության»  խաղարկային գործոնը կամ նրանց ընդհանրապես, ու նրանք կշարունակեն ապրել ու շահավետ խաղալ: Իշխանությունն էլ, որ անընդդիմություն-անընդդիմություն մի ձմեռ էլ անցկացնի, լրիվ ձեռքից կգնա ու ձմռան տապից կջրիկանա ու, ի վերջո, կլճանա: Ու նաև, իշխանության միջի այն դրական հատիկները, որ կան, որ իրոք գործ են անում, ասենք կարգուկանոն են պահում, օրենք են բարելավում, բակ ու կենցաղ են բարենորոգում, ուղղակի կկորեն վայրի արջի ցեղերի արանքներում: 

Իսկ լավն այն է, որ... ձմեռը տաք է լինելու:
Տեսնենք՝ բնությունը բարի կգտնվի՞ իսկապես:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել