Ամերիկյան մեկ դոլարի վաճառքի գինը հայաստանյան բանկերում հասել է 435 դրամի, այսինքն՝ նախորդ օրվա նկատմամբ դոլարը թանկացել է ավելի քան 16 դրամով: Մեկ օրում դրամի նկատմամբ կտրուկ աճ են գրանցել նաև եվրոյի (19 դրամով) և ռուբլու (0.57դրամով) փոխարժեքները: Դոլարի փոխարժեքի նման դրսևորումը կարող է պահանջարկի կտրուկ բարձրացման արդյունք լինել: ԱՄՆ դոլարի պահանջարկի աճին նպաստող հանգամանքներից կարելի է դիտարկել  ռուսաստանյան տնտեսությունում տիրող անորոշությունը և ռուբլու արժեզրումը։ Տնտեսության մեջ օրինաչափ է համարվում այն իրավիճակը, երբ խուճապային տրամադրվածության ֆոնին հասարակությունը նախընտրում է խնայողություններ անել որոշակի արժույթով, ինչի արդյունքում բարձրանում է այդ արժույթի պահանջարկը, որին էլ հետևում է փոխարժեքի աճը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել