Զարմանալի երևույթ է իշխանությունը Հայաստանում. ազգաբնակչության երևի 95 տոկոսը ցանկանում է մուտք գործել այնտեղ, իսկ ով չի կարողանում՝ դառնում է խիստ ընդդիմադիր՝ առանձին բացառություններով (այդ թվում՝ ձեր խոնարհ ծառան): Ով կարողանում է՝ վայելում է իր կարգավիճակը մինչև քցվելը, իսկ հետո վերածվում է ընդդիմության: Ըստ այդմ էլ՝ լինել ընդդիմություն՝ նշանակում է հայհոյել/վատաբանել իշխանությունը: Չբավարարվելով դրանով՝ ընդդիմությունը կամ որպես այդպիսին ներկայացողները մեղադրում են միմյանց վարչակազմի հետ կապ ունենալու մեջ, և ժողովրդի աչքին «իրական ընդդիմություն» է դառնում այն թևը, որն ավելի ուժեղ է ցեխ շպրտում դիմացինի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել