Tert.am-ը գրում է․

«Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանը փայլուն իրագործված համարելով հատուկ նշանակության գործողությունը , Tert.am-ին հայտնեց, որ հերթական անգամ աշխարհը համոզվեց, որ հայ ժողովուրդն իր ծոցից դուրս եկած զավակներով հպարտանալու, հիանալու իրավունք ունի: 

«Որ հայկական զինուժը միշտ էլ պատրաստ են դաս տալու ասկյարներին: Հայոց բանակը կրկին անգամ ապացուցեց, որ մարտունակ է, որ ունակ է կատարելու պարտականություններն ու լիարժեք պատասխանատվություն է կրում զարգացումների համար»,-ասաց Մանվել Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ զինված ուժերն այսօր ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրները լուծելու հատուկ նշանակության գործողության և մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

ԵԿՄ նախագահը ափսոսանք հայտնեց , որ միջազգային հանրության խաղաղարար, միջնորդական ջանքերը արդյունք չեն տալիս ու ավելացրեց.«Թող քաղաքակիրթ աշխարհը հերթական անգամ համոզվի, որ թուրքի հետ միայն ուժի դիրքերից կարելի է խոսել, իսկ հայ ազգը, հայկական զինուժը միշտ էլ պատրաստ են դաս տալու ասկյարներին: Եվ շնորհակալություն եմ հայտնում հատուկ օպերացիան իրականացրած զինծառայողներին, հրամանատարական կազմին, պաշտպանության նախարարին, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարին: Հատուկ շնորհակալություն Արցախի պաշտպանության բանակին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել