վերջը հասկացա թե էս երկիրը ինչի ա սենց աննասուն.
Կենտրոնի կադաստրից անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկանք վերցնելը տևում է երեք օր՝ եթե վճարում ես տաս հազար, և երկու օր՝ եթե վճարում ես քսան հազար:
Կենտրոնի կադաստր բերել համակարգիչներ են շարել, մտնում ես՝ նախ մի տերմինալ ա դրած, որից քաշում ես քո համարը՝ կուլտուրական հերթ կանգնելու համար: Առաստաղից մի մեծ էկրան ա կախ տված, որի վրա գրվում ա թե որ համարովը որ պատուհանին մոտենա: Մերը C85 համարն էր, էկրանին՝ C81, այսինքն պիտի սպասեինք: Նենց ստացվեց, որ էկրանի վրա 81-ից թռավ 87 (!!!!!): Ստիպված հայավարի հերթ կանգնեցի, այսինքն տեսա որ պատուհանի մոտ ա քիչ սպասող ու մոտեցա դրան: Տեղեկանքը մի թուղթ ա, որը օպերատորը հարցում ա անում բազային ու հենց տեղում տպում տալիս ա, այսինքն ավտոմատացված ա բավականին: Բա ինչի ա պետք 2-3 օր սպասել??? Իմիջիալոց, հենց տեղի աշխատող աղջիկն ասում ա, որ նույնիսկ եթե կրկնակի ես վճարում, որ մեկ օր շուտ լինի, էլի շատ դեպքերում չի լինում: Լավ, էդ բոլորը հեչ, էդ թղթի կտորն ինչ ա, որ արժենա տաս հազար !!!!! Դեռ 300 դրամ էլ տերմինալն ա ուտում գումարդ տեղ հասցնելու համար: Մեզ կթում են, մենք էլ կթվում ենք: Հիշեցի մի տարի առաջ մոտոյիս գույքահարկ էի մուծում՝ 150 դրամ, ու 300 էլ հայփոստին մուծեցի, որ գումարը փոխանցեն: Այ սենց մանր աննասուն բաներից ա երկիրը սենց աննասուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել