Տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 17 տարեկան աղջիկների առաջնության վիճակահանությունըՔիչ առաջ Շվեյցարիայի Նիոն քաղաքում ավարտվեց Եվրոպայի մինչև 17 տարեկան աղջիկների 2015/2016 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 17 տարեկան աղջիկների հավաքականն ընդգրկվեց երրորդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Պորտուգալիայի, Հունաստանի, Իսպանիայի և հավաքականները: Մրցաշարը կանցկացվի Պորտուգալիայում՝ 2015 թ. հոկտեմբերի 23-ից 28-ը: 

Ընդհանուր առմամբ 44 թիմեր բաժանվեցին 11 խմբերի:  Յուրաքանչյուր խմբից էլիտ-ռաունդ դուրս կգան 2-ական թիմեր, որոնք կմիանան բարձր վարկանիշ ունեցող Գերմանիային և Ֆրանսիային: Էլիտ-ռաունդին մասնակցող 24 թիմերից եզրափակիչ մրցաշար դուրս կգան 7 թիմեր, որոնց կմիանա մրցաշարի կազմակերպիչ Բելառուսը: Եզրափակիչ մրցաշարը, ըստ նախնական տվյալների, տեղի կունենա 2016 թ. մայիսի 4-ից 16-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել