1. Ֆեյսբուքն ավտոմատ կերպով օգատետերի էջերից հեռացնում է ընկերներին
2. Ֆեյսբուքյան վիրուսներ
3․ Նոր հնարավորություններ ֆեյսբուքում
4․ Նոր կանոնադրություն օգտատերերի անձնական տվյալների վերաբերյալ
5․ Ֆեյսբուքի գրանցած հաջողությունները

Եվ այսպես սկսենք նրանից, որ վերջին շրջանում օգտատերերի որոշ մասի մոտ նկատվել է ընկերների քանակի նվազում, նվազումները եղել են մեծ քանակի, մեկ օգտատիրոջ կտրվածքով ավելի քան 10 հոգի, միջինում 15-20 հոգի։

Օֆիցիալ Ֆեյսբուքը լռում է սրա մասին, չնայած կարող ենք անել ենթադրություններ և ունենալ եզրակացություններ։

Այսպիսով, ֆեյսբուքը վերջին ժամանակներս կատարում է կառուցվածքային և տեխնիկական փոփոխություններ, որի տեսանելի հիմնական նպատակը ընկերության եկամուտների մեծացումն է։

Առանցքային փոփոխություններն էին՝

1․ Նյուզ ֆիդի ալգորիթմի
2․ Փեյջ ռանկինգի
3․ Իվենթ ինվիթեշնների լիմիտի փոփոխությունները

Այս փոփոխությունները նվազեցրել են գործողությունների օրգանիկ աճը, և ավելի մեծ լսարաններին հասանելի դառնալու համար պետք է վճարել։

Նշված առանցքային փոփոխությունները, ինչպես նաև պահանջարկի աճը գործնականում ընկերությանը 2013թ. 3-րդ եռամսյակի հետ համեմատած 2014թ. 3-րդ եռամսյակում ապահովել են եկամուտների ~64,5% աճ, միայն գովազդային եկամուտները ~1798mil՝ հասցնելով ~2957mil-ի։

Համեմատության համար ասեմ,որ 2012թ․ երրորդ եռամսյակների համար ՄԻԱՅՆ գովազդային եկամուտը կազմել է ~1086mil., 2013թ․-ի նույն եռամսյակում այդ թիվը 1798mil է և 2012թ․-ի համեմատ աճել է 65,6%-ով: 

Առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ իրականում 2014-ը այնքան էլ հաջողակ չի եղել ընկերության համար, բայց հաշվի առնենք մի կարևոր փաստ.

2011թ․- ին ֆբ օգտատերերի թիվը կազմել է 845mil
2012թ․-ին 1056mil
2013թ․-ին 1230mil
2014թ․-ին 1350mil

Ինքներդ եք արդեն տեսնում, որ աճի տեմպերը նվազել են, և, բնականաբար, ընկերությունն էլ ուզում է պահպանել եկամուտների բարձր քանակը, և օգտ. այս աճի տեմպերի դեպքում ֆինանսական եկամուտների աճի տեմպերը բավականին բարձր են։

Այս աճի տեմպերը պահպանվում են պահանջարկի աճի և մեծ մասամբ վերոնշյալ փոփոխությունների շնորհիվ։

2015թ․-ին կանխատեսումներով՝ օգատերերի աճը կլինի պակաս, քան 2014թ․-ին, բայց ընկերությունը թույլ չի կարող տալ եկամուտների մեծ նվազումներ, ուստի որոշակի փոփոխություններ կրկին կլինեն։

Եվ ահա, կարծում եմ՝ ընկերների ավտոմատ հեռացումը ֆռենդլիստից այդ փոփոխություններից մեկն է։

Իմ անձնական կարծիքով՝ ֆեյսբուքն ընկերների սահմանաչափը կնվազեցնի՝ օրինակ 5000-ից հասցնելով 3000 օգատեր, և ավել ընկեր ունենալու համար կպահանջնի x գումար, որը թույլ կտա նրան ունենալ եկամուտների մեծ աճ։

Կարա լինի նաև երկրորդ կարծիք, որ դա ընդամենը տեխնիկական խնդիր է։ Չի բացառվում։

Մնացածի մասին էլ հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել