Ես չեմ հասկանում՝ էս առողջապահության համակարգում մի նորմալ բժիշկի չե՞մ հանդիպելու (չեմ ասում չկա): 
Ոնց որ մեր հետևից ընգած լինեն, 2 օրվա հնության պատմություն գրեմ:

Ծանոթներիցս մեկը անալիզ ա հանձնում, զանգում ա բժիշկին ասում ա՝ հըն բժիշկ ո՞նց են անալիզի պատասխաները:
Պատասխանում ա՝ նորմալ ա, բան չկա անհանգստանալու: 
Ասում ա՝ բա ինչի՞ են ձեռքեր-ոտքերս ուռում:
Էս էլ թե՝ հա դե, մեզի անալիզը ցույց տվեց, որ մեզի մեջ արյուն կա: 
Հիմա չգիտեմ, որ մարդու մեզի մեջ արյուն կա, դա նորմա՞լ ա: 
Միգուցե առողջության նոր չափանիշնե՞ր են ի հայտ եկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել