Tert.am-ը գրում է․

Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը Московский комсомолец պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է օրեր առաջ ադրբեջանական կողմից ղարաբաղյան օդուժի Մի-24 ուղղաթիռի խոցմանը, Ադրբեջանի ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրներին և բացառել է Ադրբեջանի կողմից լայնածավալ նոր ռազմական գործողությունների սկսումը՝ պնդելով, որ հակառակ դեպքում Ալիևի իշխանությունը վտանգի տակ կհայտնվի:

Դիտարկմանը, թե որոշ փորձագետներ Ադրբեջանի այդ քայլը համարում են ՌԴ-ի դեմ «երկրորդ ճակատ» բացելու փորձ՝ Արևմուտքի հանձնարարությամբ, Ալեքսանդրովը պատասխանել է.«Ես համաձայն չեմ այն տեսակետին, որ դա Արևմուտքի պատվեր է: Իմ կարծիքով՝ դա հետևանքն է այն լարվածության, որն առկա է սահմանին»:

Նա այդ ամենը բացատրել է այն հանգամանքով, որ Ադրբեջանում հայերի հանդեպ ատելություն են սերմանում և այն համոզմունքն են տարածում, որ հայերը թշնամիներ են և նրանց դեմ պայքարել է պետք, փոխանցում է regnum.ru-ն։

Փորձագետը նաև նշել է, որ սահմանին լարվածությունն աճում է ադրբեջանական սադրանքների շնորհիվ՝ դիպուկահարների կրակոցներ, դիվերսիոն խմբերի գործողություններ...

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել