Մեր երկրի համար արտաքին քաղաքական բարենպաստ մի մոթնոլորտ, ինչպիսին այսօր կա մեր շրջապատում, չի եղել երբեք։ Մենք ուշադիր ու մի լավ եթե մտածենք, կտեսնենք, թե մեր շրջապատում որքան բացահայտ ու ոչ բացահայտ շահերի համընկումներ ունենք մեր մոտակա հարևանների հետ։ Նրանք այդ հանգամանքը շատ լավ գիտեն, ու եթե մենք մեր կոտոշները չտնկենք ու սրան-նրան խրտնած ցլի նման չպոզահարենք, շատ խելոք կվարվենք։ 
Մեր ակնհայտ ու բացահայտ թշնամին թուրքն է՝ իր երկու պետություններով հանդերձ։ Այլ թշնամիներ եկեք չփնտրենք մեր շրջակայքում։ Նրանք չկան։ 
Մեր իրական թշնամին մեր շրջակայքում մեզնից անհամեմատ շատ ավելի թշնամիներ ունի, և մենք այդ հանգամանքը պիտի հասկանանք ու օգտագործենք հանուն մեր շահերի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել