1. Մարդու քիթը կարող է մինչև 50,000 տարբեր հոտեր հիշել։
2. Ժամը մեկ մարդը մաշկի 600,000 մասնիկներ է թափում։
3. Նորածինը հասուն մարդուց 60 ոսկոր ավել ունի։
4. Հասուն մարդու արյունատար անոթները 160.934 կմ երկարություն ունեն։
5. Մարդու օրգանիզմի ամենաուժեղ մկանը ծնոտի մկանն է։
6. Քրտինքն իրականում անհոտ է։ Մարմնի հոտի պատճառը մաշկի վրա ապրող բակտերիաներն են։
7. Քիթն ու ականջները երբեք չեն դադարում աճել։
8. Մարդկային ոսկորներն ավելի ուժեղ են, քան պողպատը։
9. Կապուտաչյա մարդիկ ավելի դիմացկուն են ալկոհոլի նկատմամբ։
10. Մարդու աչքը կարող է 10 միլիոն տարբեր երանգներ տարբերել։
11. Մեր օրգանիզմի բոլոր բակտերիաները միասին վերցրած 1.8 կգ են կշռում։
12. Քաղցկեղի ավելի քան 100 տեսակ գոյություն ունի, որոնցով կարող է հիվանդանալ օրգանիզմի յուրաքանչյուր մաս։
13. Մարդու ոսկրերի 31 տոկոսը կազմված է ջրից։
14. Քո բերանի մեջ ավելի շատ բակտերիա է ապրում, քան աշխարհում՝ մարդիկ։
15. Աղեստամոքսային տրակտը 9 մ երկարություն ունեցող խողովակ է, որը բերանից ձգվում է մինչև հետանցք։
16. Օրգանիզմից առանձնացվելու դեպքում սիրտը դեռ կարող է շարունակել բաբախել, քանի որ այն իր սեփական էլեկտրական իմպուլսն ունի։
17. Մարդու ուղեղը շարունակում է զարգանալ մինչև 50 տարեկանը։
18. Ամեն քայլ անելիս մարդը մինչև 200 մկաններ է օգտագործում։
Տես նաև` 15 հետաքրքիր փաստ մարդու մասին, որ պետք է իմանաս