Էսօր սաղ հայ ազգը քննարկում է Շալանդի հայտարարությունն ու Ռոնալդուի պատասխանները: Ժողովուրդ ջան, վերջը ե՞րբ եք սովորելու իրատես լինել:

1. Վատ պայմաններում նախապատրաստվելու միակ մեղավորը ՀՖՖ-ն է, որ ժամանակին չի ներկայացրել իր պահանջները: Գնալ հասնել Պորտուգալիա ու հուսալ, որ դրախտային պայմաններ կտան, հիմարություն է, պետք է դեռևս ամիսներ առաջ հստակեցնել, որտեղ ես մնալու, մարզվելու ու խաղալու...
2. Շալանդը փոխանակ բողոքի իր ֆուտբոլիստների կաշկանդված խաղից ու խոտանի խայտառակ մեծ քանակից, ընկել ա սար ու ձոր, թե բա լավ չենք մարզվել, ավտոբուսը ուշ հասավ... Բայց հասավ, չէ՞, էտ ավտոբուսը, դաշտ էիք դուրս եկել, խաղայիք...
3. Էն, որ Ռոնալդուն ասել ա` հայերը երկու ավտոբուս էին կանգնեցրել դարպասի մոտ, Հայաստանում շատ ցավագին է ընդունվել, բայց հլը մի հատ ռեալ նայեք: Կարող է՞ սուտ է ասում։ Հերիք չի 5 պաշտպանով տաղտկալի տակտիկան էր ընտրել մսյո Շալանդը, մի հատ էլ 5 հոգանոց պաշտպանական շերտ դրա դիմաց էր գործում` ներառյալ Մխիթարյանին ու Ղազարյանին: Մենակ Յուրան էր, որ դաշտի կենտրոնի մոտ էր գործում, իսկ իրեն պարզ էր, որ հանգիստ կվնասազերծեին:
4. Ռոնալդուն ասել ա, թե պարտվողը միշտ էլ բողոքում է, իսկ մեր հայերը հիշեցնում են, որ Հայաստան-Պորտուգալիա 1-1 խաղից հետո Ռոնալդուն բողոքել էր Հանրապետականի խոտածածկից: Բայց հլը մի հատ հիշեք կամ թե չեք հիշում՝ վիդեոներ նայեք, Հանրապետականի խոտածածկն էտ խաղի ժամանակ նման էր կարտոֆիլի դաշտի... Դժվար թե մեր թիմին նման դաշտ տված լինեին երեկվա խաղին նախապատրաստվելու համար...

Դեռ խաղից առաջ էի ասել, որ եթե էտ տակտիկան ընտրի Շալանդը, հույս չպետք է ունենանք, ու երեկվա խաղը միայն ապացուցեց խոսքերս, նենց որ, ժողովուրդ ջան, ուրիշին մեղադրելու փոխարեն ավելի լավ ա մեր սխալներին նայենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել