Փաստորեն, Շալանդն էն վատ պովռներից ա, որ մենակ բանջարեղենով ապուր կարող է սարքի: Ախր էտ մարդուն ո՞նց հասկացնենք, որ մեր հավաքականը 5 պաշտպանով չպետք ա խաղա, երբ որ կազմում ունի տենց հարձակվողներ: Մի հավաքական, որ վատ ա պաշտպանվում, չպետք ա գործի 5 պաշտպանով, քանի որ էտ տակտիկան գերկատարյալ փոխհամաձայնեցում ա պահանջում, ինչի մասին հազար անգամ խոսել է Վան Գալը, ում Հոլանդիան ու Յունայթեդը բազմիցս կիրառել են 5 պաշտպանի խաղը: Իսկ մենք դնում ենք կակոյ նիբուձ Տարոն Ոսկանյան ենք սաստավ խաղացնում, ով սկի չի կարում Հայաստանի առաջնության հարձակվողներին կասեցնի, ուր մնաց Նանի ու Ռոնալդու: Իսկ էս ամեն ինչից տուժում է մեր հարձակումը, քանի որ մի հարձակվող ֆուտբոլիստ ենք զոհաբերում ավել պաշտպանի համար: Էսօր Մարկոսի ու Մանուչարյանի դաշտ մտնելուց հետո երկու, տոլի երեք հարված արեցինք դարպասին, իսկ մինչև էտ ողջ խաղակեսին ոնց որ գոլերին էլ չէինք մոտիկացել: Իսկ այ Կամո Հովհաննիսյանից քանի գնում, ավելի եմ հիասթափվում: Գնդակ ա տեսնում, ոտքերը թուլանում են: Հասկացանք՝ լավ ա վազում, է հետո՞։ Ափսոս էր ուղղակի Մխիթարյանի էտքան խաղը, մարդը կաշվից դուրս էր գալիս, իսկ իրա թիմակիցները վախենում էին մրցակցի մարզաշապիկի հետևում գրված անուններից կամ էլ մտածում էին ու չէին կողմնորոշվում, որ մեկից շապիկը խնդրեն խաղից հետո: Ամոթ թիմի անդամների մեծ մասին, ավելի լավ ա ֆուտբոլ խաղացեք, ոչ թե վախեցած ղազերի պես գնդակը աջ ու ձախ տշեք, մեկ- մեկ էլ ազատ գոլերի դեմ կանգնած մրցակցին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել