Ամբողջ խնդիրը այդ մեկ պաշտպանի մեջ չէ, ամբողջ խնդիրը նրանում է, որ մենք ունենք մեկնարկային կազմ և չունենք պահեստայինների նստարան, նամանավանդ առանձին ֆուտբոլիստների դիրքի համար, որոնք իրենց խաղամակարդակով մնացած տղաներից բարձր են: Այս կազմը, որը վերջին տարիներին գրեթե անփոփոխ է և բավական հաջողություններ է գրանցել, որոնց մեջ առանձնանում են առաջատարներ Մխիթարյանը և Մովսիսյանը, հավերժ չի, և օր է գալու, որ տղաներն այլևս չեն ունենա այս խաղամակարդակը, իսկ իրենց փոխարինող չկա: Որը և պատճառն է անկանոն խաղի, քանի որ նույն կազմը չի կարող միշտ հաղթել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել