Պորտուգալիա -Հայաստան 1:0. Տարոն Ոսկանյանը և Ռոնալդուն հաղթանակ պարգևեցին պորտուգալացիներին:
Իսկապես շատ ափսոս, քանի որ առաջին խաղակեսից հետո մենք մեծ հույսեր ունեինք, բայց դե հերթական անգամ պիտի քննադատեմ Շալանդին: Շվեյցարացին ուղղակի հեռու է ֆուտբոլից, ինչպե՞ս կարելի է նման առաջադրանք տալ, նման մարտավարություն ընտրել։
Այն, ինչ ստացվում է մեզ մոտ, դա միմիայն Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ է:
Հիմա պետք է արձանագրել, որ մեր ընտրանին այս խաղով, նման մարզչով Ֆրանսիա կարող է մեկնել միայն որպես հանդիսական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել