Այս տարի գրանցվեց անբարենպաստ գյուղատնտեսական տարի: Բազմաթիվ գյուղացիներ կրեցին զգալի ֆինանսական կորուստներ, որի հետևանքով նրանց մեծ մասը չկարողացան վճարել հողի ու ոռոգման ջրի վարձավճարները:

Տնտեսվարողներին օգնելու և կրած վնասները որոշ չափով փոխհատուցելու համար 2015թ-ի բյուջեի նախագծով նախատեսվում է փոխհատուցել մի շարք համայնքների բնակիչների հողի հարկը և ոռոգման ջրի դիմաց կատարվող վճարումների 50 տոկոսը.
1. 649 հողի սեփականատերեր ամբողջությամբ կստանան իրենց հողի հարկի փոխհատուցումը։
2. Շուրջ 95 ջրօգտագործողների կտրամադրվի ոռոգման ջրի վճարի 50 տոկոս փոխհատուցում: Այս ամենի իրականացման համար նախատեսվել է 3 մլն 257 հազար դրամ:

Վարձավճարների փոխհատուցուման շնորհիվ գյուղացիները կկարողանան դրանց համար նախատեսված ֆինանսներն ուղղել գալիք տարվա սերմացուի և թունաքիմիկատների ձեռք բերմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել