Հայրենիքը պետք է սիրես, ինչպես ծնողիդ, պիտի հաշվի չառնես՝ հարուստ է, թե աղքատ, ծեր է,  թե երիտասարդ, ճիշտ է, թե սխալ: Այն մշտական սիրո կարիք է զգում ու երբեք սխալ չի կարող լինել, ինչպես չի սխալվում երեխային սիրող ծնողը՝ այդ պահին գուցե ոչ ի շահ մեզ, բայց ի շահ մեր անվտանգության, գուցե ոչ այդ պահին մեր սրտով, բայց մեր իսկ շահերի համար: Փողոցում գետնին թքելը նույնն է, թե թքես քո սեփական երեսին, այո՛, նույնն է, առանց չափազանցնելու, քանի որ դրսից եկած տուրիստի համար քո փողոցը քո դեմքն է. նա հենց փողոցից է սկսում ճանաչել քեզ ու իմանալ, թե ով ես դու:
Գետնին աղբ թափող ու ծաղիկներ պոկող մարդը չի կարող անբարոյական չլինել, անբարոյականություն է 60-ն անց տատիկների ու պապիկների՝ ամիսներով խնամած ու գուրգուրած աշխատանքը մեկ վարկյանում վերացնելը: Գիտեմ, շատերդ մտածում եք քաղաքային իշխանություններին ևս մեկ անգամ վնաս տալու մասին: Նեղվում եք, երբ, տեսնում եք նրանց ջիպերով ու շարասյուներով անցնելիս ու կարծում եք՝ գետնին ծխախոտի տուփը նետելով ու քիթը փողոցում մաքրելով կարող եք վնաս տալ, բայց դա ընդամենը հոգեբանական շեղում է՝ սեփական ես-ը հաստատելու միջոց, ու ասեմ՝ դուք պարզապես հիվանդ եք: Ես թքած ունեմ բոլոր տեսակի իշխանությունների վրա, ես իմ դեպքի մասին եմ մտածում, իմ հարևան տատիկի ու պապիկի, որոնք 40.000 աշխատավարձով, շոգին ու ցրտին բահը ձեռքին՝ մաքրում են իմ դեմքը:
Սեփական բակում կամ աշխատավայրում ծաղիկ ու ծառ տնկելը ամոթ բան չի, մաքուր պահեք Ձեր շրջապատը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել