Հ. Ռուհանիի՝ Բաքու կատարած այցի ընթացքում Կասպից ծովում ընթացող ադրբեջանական զորավարժությունները դժվար է դիտարկել հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում, քանի որ ՀՀ-ը և ԼՂՀ-ը ծով չունեն: Հետևաբար, դա կարող է ուղղված լինել Կասպից ծովի երկրների դեմ, որոնց շարքում Իրանը եղել և մնում է Ադրբեջանի թիվ մեկ մտահոգությունը:

Իրանի համար մեսիջներն ինչ որ սպասվածից ավելին ստացվեցին: Տեսնենք, թե մեսիջների հմուտ իրանցի մասնագետներն ինչպես դրանք կվերծանեն, և ինչպիսի արձագանք կտան այդ ամենին: Գուցե բան էլ չասեն, բայց այդ ամենն անպայմանորեն կանդրադառնա ադրբեջանա-իրանական բանակցությունների վրա, եթե արդեն չի անդրադարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել