Մի քանի օր է տարբեր հեռուստաընկերություններում Եվրատեսիլի թեմայով քննարկումներ են լինում, ու այդ ամեն ինչի առանցքում գնալ-չգնալու հարցը քննարկվում է հետեւյալ երկու հիմնական կոնտեքստում՝ Եվրատեսիլն արժի այդքան, որ քննարկենք ու կռվենք, եւ արդյոք արժի գնալ, եթե գնացողների անվտանգությունը վտանգի տակ է: Այդ ամեն ինչը, միտումնավոր, թե ակամա, բայց մեղմ ասած հասկացությունների նենգափոխում է: Բանն այն է, որ կոնկրետ Բաքվի Եվրատեսիլի պարագայում գնալ-չգնալու հարցը բացարձակապես կապ չունի Եվրատեսիլի որակի կամ մակարդակի հետ, որովհետեւ եթե ասենք Եվրաեսիլ չլիներ, եսիմ Գրեմմի կամ ուրիշ ինչ որ բան լիներ, մեկ է չի կարելի գնալ, եթե այդ երկրում հենց այդ պահին շարունակում են հայ ռազմագերիների տանջել ու խոշտանգել: Ու մեկ էլ, հենց նույն առումով, հարցը ամենեւին մեր գնացողների անվտանգությունը չի, որը համոզված եմ Ադրբեջանը կապահովի: Հարցը հենց էդ նույն բանն է, որ չի կարելի գնալ ու քեֆի մասնակցել մի երկրում, որտեղ մեռնում են հայ գերիներ: Ինձ թվում է, որ այդ տարրական բարոյական նորմատիվները անկախության քսաներորդ տարում գոնե պետք է որ ավելորդ քննարկումների տեղիք չտային, բայց արի ու տես....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել