Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իրանի նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հարցին, նշել է, որ սա այն խնդիրը չէ, որ պետք է կարգավորվի ռազմական ճանապարհով. «Դրա համար մենք մեզ պարտավոր ենք զգում ցանկացած օգնություն ցուցաբերել և պատրաստ ենք դա անել»:
«Մենք չենք ողջունում Ղարաբաղի շուրջ տիրող ներկայիս իրավիճակը: Մենք ցանկանում ենք, որպեսզի տարածաշրջանում արդարություն լինի: Մենք ցանկանում ենք, որ այս տարածաշրջանում լինի խաղաղություն, կայունություն և բարեկամություն: Մենք գիտենք, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով: Սա այն հարցը չէ, որ կարգավորվի ռազմական ճանապարհով»,-ասել է հարևան երկրի նախագահը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել