Ալիքները փոխելիս մի պահ կանգ առա Արմենիայի «Հարազատ թշնամի» հեռուստասերիալի «բնակիչների» վրա ու հասկացա, որ ոչ մի իրավախորհրդատու էլ չունեն: Հորդորում եմ ու խնդրում եմ, որ հաջորդ անգամ փաստաբանի կերպար կփորձեն մարմնավորել, թող գոնե խորհրդատվություն վերցնեն որևէ իրավաբանից, որովհետև անգամ առաջին կուրսի իրավաբանը գիտի, որ երբ փաստաբանը միջնորդություն է ներկայացնում նախաքննական մարմնին գործը կարճելու մասին, դա դեռ չի նշանակում, որ գործը կարճվել է, և մեղադրյալը կարող է գտնվել ազատության մեջ: Նման դեպքերում փաստաբանը միջնորդում է կարճման մասին, այնուհետև կարճման մասին որոշում կայացվում և միայն դրանից հետո է ազատ արձակվում քաղաքացին:
Այնպես է ստացվել, որ սերիալներով են սկսել դաստիարակվել մեր սերունդը: Դա լավ է, թե վատ՝ չեմ քննարկում: Սակայն պահանջում եմ նման ոչ պրոֆեսիոնալ մոտեցումներով չկորցնել հասարակության վստահությունը փաստաբանի նկատմամբ: Իսկ եթե իրավաբանական խորհրդատվություն է պետք, մեծ հաճույքով կօգնեմ ստեղծագործական խմբին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել