Վերջերս Ադրբեջանում բավականին հետաքրիր միտում է նկատվում: Պետությունը օժանդակում է և Հայաստանից գաղթած ռուսական ազգանունների վերջավորություններ ունեցող ադրբեջանցիներին հնարավորություն է ստեղծում առանց փաստաթղթային քաշքշուկների թուրքականացնել սեփական ազգանունները, օրինակ՝ Յունուսովը շատ հեշտ դառնում է Յունուս: Սա ազգային իդենտիֆիկացիայի համար է իրականացվում: Հայաստանում էլ ապրում են բազմաթիվ փախստականներ, որոնք ունեն ռուսական վերջավորություններով ազգանուններ և ցանկանում են կրել -յան վերջավորությունը, սակայն կանգնում են բազմաթիվ փաստաթղթեր ներկայացնելու խնդրի առջև: Տեղեկանք բեր, որ տեղեկանք տամ սկզբունքով: Գուցե Հայաստանում էլ հարկավոր է հեշտացնել 1980-90-ական թվականների Հայրենիքում ապաստան գտած մեր հայրենակիցների ազգանունների փոփոխությունը -յան վերջավորության: Այլապես այն կարող է ասիմիլացվելու ամենակարճ ճանապարհը դառնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել